Թաց ձյուն և ձնախառն անձրև կտեղա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Հայաստանի դպրոցականները ռոբոտներ են հավաքելու
Դեկտեմբերի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից և հավելում, որ քամին հյուսիս-արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում դեկտեմբերի 9–ի գիշերը կլինի 0-2 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան։
Որպեսզի մարդը սովից չմահանա, նրան 75 500 դրամ է պետք. ԱԺ–ն քննարկում է 2022թ–ի բյուջեն