Պետք է ձեռնպահ մնալ և չխորացնել իրավիճակը. Զախարովան` Բաքվի հռետորաբանության մասին

Մոսկվան իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ավելի լարված չդառնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են արգելակել Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։ Նա այդպես է արտահայտվել, երբ լրագրողները խնդրել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունը, որով նա Հայաստանին կոչ էր արել «նշել Զանգեզուրի միջանցքի բացման ժամկետները»:

«Պետք է ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են արգելակել բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը և կարող են հանգեցնել հակամարտության սրմանը, իրավիճակի խորացմանը»,–նշել է նա:

Մեկնաբանելով ադրբեջանցի զինվորականների կողմից Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի խաղաղ բնակչի սպանությունը՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը, որպես միջնորդ և խաղաղարար ջանքերի համալիր միջոցառումներ ձեռնարկող երկիր, ամեն ինչ անում է իրավիճակը կայունացնելու համար:
Նրա կարծիքով՝ միջադեպերի լիակատար բացակայություն երաշխավորել հնարավոր չէ, քանի որ խոսքը հին հակամարտության մասին է։ Բայց, այսպես թե այնպես, պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում չբարդանա։
«Թեման փակված ենք համարում». Մարիա Զախարովան` Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին` ժամը 13:00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» տեղամասից զենքի գործադրմամբ առևանգել են Սեյրան Սարգսյանին, տեղափոխել Կոհակ բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով, հրազենից կրակոց արձակելով, սպանել են նրան:
Բիրտ հարված է ՌԴ խաղաղապահ առաքելությանը. Արցախի ԱԳՆ–ն` Ադրբեջանի քաղաքականության մասին
ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել էր դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը։