Կառավարությունը մտադիր է լուծել Ադրբեջանից բռնագաղթածների բնակապահովման հարցը Երևանում

2020թ–ին բնակարանի գնման վկայագրերերի գնման համար հատկացված 1 869 895 000 դրամին այս տարի կավելացվի ևս 1 492 400 000։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1 492 400 000 դրամ կհատկացվի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած ու ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) տրամադրելու համար։ Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։
Այդ գումարի շրջանակում ԲԳՎ–ներով կապահովվեն Երևանի Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականները, քանի որ Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող ընտանիքներին այդ նպատակով 2020 թվականի պետական բյուջեով հատկացվել էր 1 869 895 000 դրամ։
Կառավարությունը ստիպված կլինի համաֆինանսավորել Գյումրու փողոցների վերանորոգումը
Այս ծրագրով կառավարությունը ծրագրում է ավարտել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց մշտական օթևանով ապահովելու ծրագիրը Երևան քաղաքում:
Կառավարությունը գիծ է քաշում. ապօրինի շինություններն այլևս չեն օրինականացվի