Սպասվում են տեղումներ, ճանապարհները կպատվեն մերկասառույցով. եղանակի տեսություն

Արխիվային լուսանկար
Հիդրոօդերևութաբանները ներկայացրել են եղանակային կանխատեսումներ առաջիկա մի քանի օրվա վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, դեկտեմբերի 8-ին, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։
Սարիգյուղի «կարմիր ոսկին»․ Հայաստանում աճեցնում են աշխարհի ամենաթանկ համեմունքը
Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Հաղորդագրության համաձայն`քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այսօր, դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ: