Սաակաշվիլին հայտնել է, որ առողջական վիճակի պատճառով առաջիկա դատական նիստին չի ներկայանալու

Միխեիլ Սաակաշվիլի
Սաակաշվիլին ներկա չի եղել նաև այս գործով առաջին դատավարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ չի կարողանա ներկա գտնվել դեկտեմբերի 9–ին կայանալիք դատական նիստին, որում Թբիլիսիի քաղաքային դատարանը պետք է քննի սահմանն ապօրինի հատելու գործը:

«Առողջական վիճակիս պատճառով վաղը ես ներկա չեմ լինի դատական գործընթացին։ Միակ բանը, որի պատճառով ես անպայման ուզում էի դատարան գալ, այն մարդկանց աջակցությունն է, որոնք մի քանի ամիս չարչարվում են ինձ համար։ Այդ մարդիկ պետք է անհապաղ ազատ արձակվեն»,–գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում։

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը վաղը կշարունակի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` սահմանն ապօրինի հատելու գործի քննությունը։
ՌԱԴԻՈ
«Սաակաշվիլի» պրոյեկտը Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի դեմ է. միջազգայնագետ
Առաջին նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին, այն ժամանակ Սաակաշվիլին ներկա չէր դատավարությանը։
Իրավիճակ է փոխվել. փաստաբանը հույս ունի, որ Սաակաշվիլիին ներում կշնորհեն
Հիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։
Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։
Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել ձերբակալման օրը` վստահեցնելով, որ ինքը քաղբանտարկյալ է, իսկ բոլոր մեղադրանքները՝ շինծու։
Սաակաշվիլին հացադուլի ժամանակ սկսել է սննդային հավելումներ ընդունել. տեսանյութ