ՀՀ–ում ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ. նախարար

Հանրակացարան, արխիվային լուսանկար
Նարեկ Մկրտչյանի խոսքով` քաղաքացիներին ոչ թե սոցիալական աջակցություն են տալու, այլ ծառայություններ են մատուցելու կարիքի գնահատման հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. 2023-ից ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Արդեն իսկ ստեղծվել է միջգերատեսչական խորհուրդ, աշխատանքները սկսվել են։ Պետք է քաղաքացիներին ոչ թե սոցիալական աջակցություն տանք, այլ կարիքի գնահատման հիման վրա ծառայություններ մատուցենք, որն էլ կմեղմի աղքատությունը»,–ասաց նախարարը։

Մկրտչյանը նշեց, որ հաճախ հարց է հնչում, թե ինչու միանգամից չեն բարձրանում նպաստները, այլ տարեցտարի են ինչ–ինչ վերանայումներ լինում։ Ըստ նախարարի` նպաստների բարձրացումը պետք է բխի երկրի սոցիալական վիճակից, քանի որ մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Նրա խոսքով` քայլեր են իրականացվելու, որպեսզի ծայրահեղ աղքատությունը վերացվի։
Աղքատությունը Հայաստանում ավելացել է. կան սովյալներ
Հիշեցնենք` 2022 թ.–ի հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստներն ավելանալու են։ Նվազագույն կենսաթոշակի չափը լինելու է 28 600 դրամ՝ այժմ սահմանված 26 500 դրամի փոխարեն: Բարձրանալու են նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը։
ՌԱԴԻՈ
Աղքատությունն աղքատություն է ծնում. ի՞նչ անել Հայաստանում աճող տեմպերը դադարեցնելու համար