Երևանում ավտովթարի հետևանքով հրդեհ է բռնկվել. 1 մարդ մահացել է, 2-ը` վնասվածքներ ստացել

Երևանում ավտովթարի հետևանքով հրդեհ է բռնկվել
Բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարն ու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Mercedes-Benz»–ը բռնկվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Երևանի Շիրակի փողոցում երկու մեքենաներ իրար են բախվել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավտովթարի մասին ահազանգը ստացել է այսօր` ժամը 17։08-ի սահմանում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Մարմարաշեն գյուղում ավտոմեքենաներ են բախվել, մեկն այրվել է. կան տուժածներ
Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։25-ին, մարվել՝ 17։35-ին։
Մահացածի և տուժածների ինքնությունն առայժմ հայտնի չէ։
Հրդեհ Դիլիջան քաղաքում. այրվել են ավտոտնակն ու ներսում կայանված ավտոմեքենան