Մոսկվայում կրակոցների հետևանքով վիրավորված 10-ամյա աղջիկը մահացել է հիվանդանոցում. ԶԼՄ

Մոսկվայում տղամարդը կրակ է բացել բազմաֆունկցիոնալ կենտրոնում
Քրեական գործեր են հարուցվել «երկու և ավելի անձանց սպանություն» և «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում, բազմաֆունկցիոնալ կենտրոնում կրակոցներից վիրավորված 10-ամյա աղջիկը մահացել է հիվանդանոցում: Տեղեկությունը հայտնում է Mash Telegram-ալիքը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ անհայտ տղամարդն այսօր կրակ է բացել «Ռյազանսկի» բազմաֆունկցիոնալ կենտրոնում, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս մի քանիսը վիրավորվել են, որոնցից մեկը երեխա է։
Տղամարդուն արդեն ձերբակալել են։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ գործ է հարուցվել է քրեական օրենսգրքի երկու հոդվածով` «երկու և ավելի անձանց սպանություն» և «զենքի ապօրինի շրջանառություն»։
Մոսկվայի կենտրոնում կրակոցներ են հնչել, տուժած կա