Ե՞րբ ձյուն կգա Հայաստանում. եղանակի տեսություն

Ձնապատ լեռներ
Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 7-8-ը, 9-ի ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ժամերին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ օդերևութաբանների` օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի կանխատեսում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 6-8 աստիճան տաքություն, գիշերը` 1–3 աստիճան ցուրտ։
Պետերբուրգում 128 տարվա ընթացքում ամենացուրտ օրն է գրանցվել