Ադրբեջանցիները դիտավորությամբ են կրակել տան ուղղությամբ. ՔԿ–ն վարույթ է ընդունել քրգործը

Շուշի տանող ճանապարհ
Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 13-ին։ Ադրբեջանցիները կրակահերթեր են արձակել բնակելի տան ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված տան ուղղությամբ կրակահերթեր արձակելու և և երկու կամ ավելի անձանց սպանելու փորձ կատարելու առնչությամբ հարուցված քրգործը։ Տեղեկությունը հայտնում են Արցախի քննչական կոմիտեն։
Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 02:00-ից մինչև 04:00-ի սահմաններում։
Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողը/ները/ ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ կրակահերթեր են արձակել Մ.Ա.-ին պատկանող բնակելի տան ուղղությամբ, բայց չեն հասցրել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ Մ.Ա.-ն և նրա ընտանիքի անդամները տան մյուս սենյակում են եղել։
Հայտնի է Սեյրան Սարգսյանին սպանած ադրբեջանցու ինքնությունը
Քրեական գործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձի սպանության փորձ) և 14-րդ կետերով (նույն արարքը` ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ և Ֆրանսիայի ՄԻՊ–երը քննարկել են հայերի նկատմամբ ադրբեջանցիների վայրագությունների խնդիրը