Պետերբուրգում 128 տարվա ընթացքում ամենացուրտ օրն է գրանցվել

Պետերբուրգցիներին նախապես զգուշացրել են անոմալ ցրտերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի լույս 6-ի գիշերը Սանկտ Պետերբուրգում ջերմաչափի սնդիկի սյունն իջել է մինչև -20,9 աստիճան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ֆոբոս» կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսի խոսքերը։
Օդերևութաբանի խոսքով` Պետերբուրգում եղանակը 0,4 աստիճանով ցուրտ է եղել, քան 1893 թվականին։
Օրվա ընթացքում ջերմաստիճանը քաղաքում մի փոքր կբարձրանա։
Սպասվում է, որ կհաստատվի մոտ 16-18 աստիճան` ըստ Ցելսիուսի։
Այս պահին ջերմաստիճանը Պետերբուրգում կլիմայական նորմայից 16-17 աստիճանով ցածր է։
Առանց տեղումների երկուշաբթի. եղանակի տեսություն