ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Կարեն Սարուխանյանն ազատվել է պաշտոնից։ Համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության էլեկտրոնային տեղեկատվական հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Սարուխանյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասվում է Փաշինյանի որոշման մեջ:
Կարեն Սարուխանյանը ԱԻՆ փոխնախարար էր նշանակվել ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին։
Նա 2018-ի հունիսից 2019-ի հունվարը եղել է ՀՀ Շիրակի մարզպետ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով։