Ինչպես է շտապօգնությունը տեղափոխում Երևանի կենտրոնում հայտնաբերված դիակը

Sputnik Արմենիայի կադրերում երևում է աղբարկղերի մոտ հայտնավերված տղամարդու դիակը։
Sputnik
Շտապօգնության աշխատակիցները Երևանի կենտրոնում հայտնաբերված դիակը պատգարակով տեղափոխեցին իրենց մեքենա և հեռացան։ Sputnik Արմենիան կադրեր է ներկայացնում դեպքի վայրից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պարեկներն այսօր` ժամը 10:50–ի սահմանում, տղամարդու դիակ են հայտնաբերել Հյուսիսային պողոտայում` «Դրագոն Գարդեն» ռեստորանի մոտ։
Shamshyan.com–ի տեղեկություններով` նրա մոտ 73-ամյա Ռ. Գյուլումյանի անունով անձնագիր է հայտնաբերվել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:
Դավթաշենի կամրջի տակ 20-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել