Ինչ են ուզում ամերիկացիները Պուտինից և ինչով են սպառնալու

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների` դեկտեմբերի 7-ին նախատեսված տեսակամրջի նախօրեին Atlantic Council ազդեցիկ վերլուծական կենտրոնը Բայդենի համար մի ամբողջ սցենար է գրել. ինչ առաջարկել բանակցությունների ընթացքում, ինչով սպառնալ, ինչ մտրակ, ինչ բլիթ՝ ամբողջ տեսականին։
Sputnik
Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի
Վերջին տարիներին Ջո Բայդենը սովորել է վիրտուոզ կերպով հնչյունավորել հեռուստահուշարարի տեքստը, ահա հենց այդպիսի «շպարգալկայի» նման մի բան է նրա համար Atlantic Council-ի հոդվածը։
Եվ ուրեմն, ի՞նչ են ուզում ամերիկացիները։ Առաջին հերթին ուզում են, որ Ռուսաստանն անհապաղ հետ քաշի իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից։ Ոչինչ, որ զորքերը Ռուսաստանի տարածքում են գտնվում, ամերիկյան պատկերացումներում դրանք «սպառնում են» Ուկրաինային, ուստի պետք է ինչ-որ կերպ հեռացնել։
Պուտինի և Բայդենի բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 7-ին՝ պաշտպանված տեսակապով
Միաժամանակ ուկրաինական զորքերի մասին ոչ մի բառ չկա։ Կիևն ամենևին չի պարտավորվում իր զինված ստորաբաժանումները հետ քաշել Դոնբասից։
Այնուհետև, Ռուսաստանը պետք է առհասարակ դադարի «սպառնալ» Ուկրաինային։
Թարգմանում ենք․ Մոսկվան պետք է պասիվ նստի և նայի, թե ինչպես է Ուկրաինայի տարածքը ծածկվում ամերիկյան և բրիտանական ռազմակայաններով և գաղտնի կենսաբանական լաբորատորիաներով, թե ինչպես են ամերիկացիները արդյունաբերական մասշտաբներով այնտեղ «ջավելիններ» բերում և այնպիսի համապարփակ ռազմական համագործակցություն են կազմակերպում, որից բարեհաջող խուսափում են անգամ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ։
ՌԱԴԻՈ
Չինաստան, Իրան ու Ռուսաստան. ԱՄՆ-ն փորձում է հակառակորդների հետ հաշտության եզրեր գտնել
Զուգահեռաբար Ռուսաստանը պարտավոր է Ուկրաինային անխափան ապահովել գազով, ածխով և մնացած ամեն ինչով, ինչի կարիքը հետագայում կլինի։ Այլապես դա կգնահատվի որպես ռազմականացված շանտաժ՝ ածխաջրածինների միջոցով։ Իսկ եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնա, Մոսկվան պետք է հավանություն տա դրան կամ, ծայրահեղ դեպքում, ձայն չհանի։ Դա կլինի լավ, պիտանի, «չսպառնացող» վարվելաձևը։
Եթե Ռուսաստանը համաձայնի այդ ամենին, Միացյալ Նահանգները խոստանում են անձամբ մասնակցել Մինսկի համաձայնագրերի իրագործմանը։ Միայն թե դրանք կլինեն բնավ ոչ այն համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Մինսկում և որոնց երաշխավոր են հանդիսանում Գերմանիան ու Ֆրանսիան։
Ամերիկյան տարբերակում Դոնբասն առաջարկվում է «միջազգային գոտի» դարձնել։ Հանրապետությունների քաղաքական պահանջները` Ուկրաինայի ներսում հատուկ կարգավիճակի և երկրի արտաքին քաղաքականության վրա վետո դնելու հնարավորության մասին, չեն բավարարվի։
ՆԱՏՕ-ն ճամփաբաժնի վրա. պատրա՞ստ են Բալթյան երկրները տեղակայել ԱՄՆ-ի միջուկային հրթիռները
ԼԺՀ–ի և ԴԺՀ–ի ողջ ղեկավարությունը ենթադրվում է փոխարինել «անցումային շրջանի միջազգային քաղաքացիական վարչակազմով»։ Աշխարհազորը կզինաթափվի, ոստիկանությունը` կցրվի։ Նրանց տեղը կզբաղեցնեն միջազգային խաղաղապահները։ Նրանց զգոն աչքի ներքո Դոնբասում ընտրություններ կանցկացվեն և «պրոֆեսիոնալ ոստիկանություն» կձևավորվի։
Այդպիսով Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանի նկատմամբ վերահսկողությունը սահուն կանցնի ինչ–որ միջազգային խաղաղապահների, իսկ նրանցից` Կիևին, առանց բոլոր այն պայմանների կատարման, որոնք սևով սպիտակի վրա գրված են Մինսկի համաձայնագրերում։ «Իսկ կախաղան հետո կհանենք»։ Այո–այո։
ՌԴ–ում Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալներ են ձերբակալվել
Եթե Ռուսաստանը համաձայնի դրան, Վաշինգտոնը կխոստանա Կիևին ավելի քիչ զենք մատակարարել, չեղարկել Ռուսաստանի պատժամիջոցների մի մասը և կարգավորել ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունները, որպեսզի ցրի Մոսկվայի մտահոգությունը՝ կապված դեպի արևելք ՆԱՏՕ–ի առաջխաղացման հետ։ Սրանք, եթե դեռ չեք կռահել, մեր ամերիկյան գործընկերներից ստացած «ծաղիկներն» էին։ Սակայն «Ռուսաստանին զսպելու» հայեցակարգի հեղինակները նաև մտրակ են պատրաստել։ Նրանք հիմնավոր կասկածներ ունեն, որ Մոսկվայի համար նման պայմաններն անընդունելի են։
Եթե Ռուսաստանը հրաժարվի կատարել դրանք, Ուկրաինային կշարունակեն զինել։ «Ջավելիններից» բացի ցանկում են հակաօդային և առափնյա պաշտպանության համակարգերը, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերն ու միջոցները, հակահրետանային և հակամարտկոցային ռադարները։ ՆԱՏՕ–ի ուժերը ռոտացիայի կարգով ներկա են գտնվելու Ուկրաինայում, իսկ «Ռուսաստանին զսպելու» նպատակով ուկրաինական բանակի վարժեցումը կդառնա 2022 թվականի ՆԱՏՕ–ի ռազմավարության ամենակարևոր առաջնահերթությունը։ Եվ կարևոր չէ, թե այդ առիթով ինչ են մտածում Ֆրանսիան և Գերմանիան։
ՌԴ Պետդուման արձագանքել է ուկրաինական ուղղաթիռի կողմից բելառուսական սահմանի խախտմանը
Իսկ երկարաժամկետ ծրագրերում` Ռուսաստանին իր մտացածին «ագրեսիայի» համար առաջարկվում է խեղդել պատժամիջոցներով։ Ժամանակ եղել է համոզվելու համար, որ ո՛չ 2014 թվականի պատժամիջոցների փաթեթը, ո՛չ 2019 թվականի «դժոխքից ստացված պատժամիջոցները» Ռուսաստանի քաղաքականությունը չեն փոխել։ Սակայն այստեղ ձգտելու տեղ կա։
Տնտեսական ճնշման նոր միջոցները «Գազպրոմի» և նրա դուստր ձեռնարկությունների համար ֆինանսավորման տրամադրման արգելք են ներառում, սակայն առանց Եվրոպային գազի մատակարարումների լիարժեք արգելափակման։ Ֆինանսական ակցիաների առավել լայն տեսականին կիրառվում է «Ռոսնեֆտի» դուստր ձեռնարկությունների նկատմամբ, սակայն կրկին առանց մատակարարումների լիարժեք արգելափակման։ Զոհասեղանին առաջարկվում է դնել նաև «Սուրգուտնեֆտեգազն» ու «ՆովատԷկը»։
Ռուսաստանի հանքարդյունաբերությունն ու մետալուրգիան դեռ համապատասխան մասշտաբների պատժամիջոցների տակ չեն ընկել։ Atlantic Council–ն առաջարկում է ուշադրություն դարձնել «Եվրազի» և «Ալռոսայի», ինչպես նաև խոշորագույն ռուսաստանյան «Սոգազ» գազի արդյունաբերության ապահովագրական ընկերության և «Սովկոմֆլոտ» բեռնափոխադրողի վրա։
Երբ «Ջավելինը» չի փրկում․ ԱՄՆ-ն Ուկրաինային ՌԴ–ի հետ պատերազմ է պարտադրում
Դե բնականաբար՝ նաև «Հյուսիսային հոսք–2»-ի։ Այն միշտ էլ, ամերիկացիների կարծիքով, «վատ գաղափար» էր, իսկ այսօր «Ռուսաստանին զսպելու ծրագիրը» պահանջում է Գերմանիայից մորատորիում հայտարարել գազատարի աշխատանքի նկատմամբ։
Կրկին ի հայտ է եկել նաև SWIFT–ից Ռուսաստանին անջատելու գաղափարը։ «Այս թեման կրկին խաղարկվում է, դա վերջին միջոցը կլինի», – ասում է Կիևում Ամերիկայի նախկին դեսպան Ջոն Հերբսթը։
«Այո, եվրոպական ընկերությունները պատժամիջոցների ընթացքում կարող են որոշակի ցավ զգալ, – խոստովանում են ամերիկյան վերլուծաբանները։ - Սակայն պուտինյան ագրեսիային հակազդելու և որպես միասնական տրանսատլանտյան ընդհանրություն համատեղ աշխատելու վճռականությունը Կրեմլին զսպելու լավագույն ձևն է»։
ՌԴ ՔԿ–ն մեկնաբանել է Ռուսաստանի սահմանների մոտ ԱՄՆ կենսալաբորատորիաների ցանցի ընդլայնումը
«Համատեղ ջանքերը» Atlantic Council-ի ամենահաճախ հնչող մանտրաներից է։ Այնուամենայնիվ ամերիկացիները ցուցաբերում են քաղաքական աուտիզմի անբուժելի բարձր մակարդակ։ Նրանց դաշնակիցներ Ֆրանսիան և Գերմանիան չեն ցանկանում, որ Ուկրաինան ՆԱՏՕ–ի անդամ դառնա։ Եվրոպացիները չեն ուզում տառապել ռուսական գազի մատակարարումների հետ կապված խափանումների և հիմար պատժամիջոցների պատճառով, որոնք ավելի շատ փլուզում են իրենց, քան Ռուսաստանի տնտեսությունը։ Եվ ոչ ոք` ո՛չ եվրոպացիները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ նույնիսկ ուկրաինացիները Վաշինգտոնի հրահանգով պատերազմել չեն ցանկանում։
Հումոր. եվրոպացի դաշնակիցներին պատվիրելով ամրացնել շարքերը, իսկ Կրեմլին` դադարեցնել հարակից տարածքների «աբյուզը» (հոգեբանության մեջ՝ մարդու անձնական սահմանները խախտելը-խմբ.), ամերիկացի վերլուծաբանները հիշում են վերջապես Ուկրաինայի մասին։ Ուկրաինացիներին ուղղված նրանց հրահանգներում պատվիրվում է «ամրապնդել սեփական ինքնիշխանությունը, ոտնահարել օլիգարխների իրավունքները և կառուցել ազատ, բարգավաճ Ուկրաինա, որը կհանդիսանա ոգեշնչման աղբյուր ռուսաստանցիների համար և արդյունավետ մարտահրավեր պուտինիզմին»։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Վերջին 30 տարվա ընթացքում իր բնակչության կեսը, ողջ հարստությունը կորցրած, աղքատության աֆրիկյան մակարդակի հասած, քաղաքացիական պատերազմի, պուտչերի, կոռուպցիայի, քաղաքական ահաբեկչության թոհուբոհով անցնող, իսկական ֆաշիզմի հասած, ինքնիշխանության նույնիսկ ակնարկից զրկված տարածքը ոգեշնչման արժանի աղբյուր է, ինչ խոսք։
Ռուսաստանը դեկտեմբերի 7-ին մոտենում է ուղիղ հակառակ պայմաններով։ Մեր կարմիր գծերը հստակ են։ Ուկրաինան չպետք է ՆԱՏՕ–ի անդամ լինի։ Նրա տարածքում չպետք է երրորդ երկրների զանգվածային ռազմական ներկայություն լինի։ ՆԱՏՕ–ն ընդհանրապես այլևս չպետք է ընդլայնվի դեպի արևելք, և մեզ դրա գրավոր երաշխիքներն են պետք, քանի որ բոլոր բանավոր պայմանավորվածությունները գործընկերները, ինչպես հայտնի է, գերադասել են մոռանալ։
Մեծ հարց է՝ կհաջողվի՞ ԱՄՆ–ի և Ռուսաստանի նախագահներին մոտեցնել իրենց դիրքորոշումները։ Այնպիսի տպավորություն է, որ նրանց ժնևյան հանդիպումը ոչինչ չի տվել, միայն հետաձգել է անխուսափելի դիմակայությունը։
«Ճանապարհը միայն մեկն է». ՌԴ փոխարտգործնախարարը՝ ուկրաինական խնդրի լուծման մասին
Առանձնակի դժվարություն է ներկայացնում նաև Ջո Բայդենին բնորոշ բանակցությունների առանձնահատուկ ոճը։ Նա, այսպես ասած, միշտ չէ, որ ասում է այն, ինչ մտածում է, և միշտ չէ, որ անում է այն, ինչ ասում է։ Ահա լավ օրինակ։ Հոկտեմբերին Բայդենն ասաց, որ Նահանգները կպաշտպանեն Թայվանը, եթե նրա վրա հանկարծ հարձակվի Չինաստանը։
Դա, մեղմ ասած, անսպասելի էր։ 1979 թվականից Վաշինգտոնը ստանձնել է պաշտպանական միջոցներով Թայվանին ապահովելու պարտավորությունը, սակայն միշտ կղզու հետ հարաբերություններում «ռազմավարական երկիմաստության» է հակված եղել. այսինքն նախագահները երբեք չեն խոստացել Չինաստանի հետ պատերազմել Թայվանի համար։ «Վերունչիկ, ինքդ, ինքդ, ինքնուրույն»։
Դե ինչ, Սպիտակ տունն արագ հայտարարեց, որ Բայդենի խոսքերը ամերիկյան արտաքին քաղաքականության ուղղվածության փոփոխություն չի նշանակում։ Վերլուծաբանները պարզաբանեցին, որ նախագահը որևէ նման բան նկատի չի ունեցել։ Իբրև թե դա նրա հայտնի վրիպակներից մեկն է։ Սպասեք։ Բայց չէ՞ որ Թայվանը աշխարհի ամենաթեժ կետն է (Ուկրաինայից հետո)։ Ամերիկյան ռեժիմը կղզին զինում է զենքով և հիստերիկ քարոզ տանում չինական ագրեսիայի վերաբերյալ։ Ճիշտ նույնկերպ, ինչպես և Ուկրաինայի դեպքում, Չինաստանին որևէ ագրեսիա պետք չէ։
Ռուս զինվորականները Սև ծովում հետևում են ԱՄՆ-ի նավերին. Շոյգու
Պեկինում լիովին համոզված են, որ վաղ թե ուշ հայրենակիցների հետ կմիավորվեն խաղաղ ճանապարհով։ Սակայն ամերիկացիները Թայվանին հրահրում են Չինաստանի դեմ ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինային` Ռուսաստանի։
Ճիշտ նույնկերպ թայվանցիներն այսօր ստուգում են իրենց արտասահմանյան անձնագրերն ու գրպանները դոլլարներ խցկում` պատրաստվելով փախչել երկրից։ Նույնկերպ երկու երկրները վախենում են «երկրորդ Աֆղանստան» դառնալուց։ Երկու տարածքներում էլ ամրապնդվում է այն աղոտ համոզմունքը, որ ԱՄՆ–ն օգտագործում է իրենց Ռուսաստանի և Չինաստանի դեմ մեծածավալ պատժամիջոցներ կիրառելու համար. մի փոքր կպատերազմեն նրանցով (տեղացիները ափսոս չեն) և բախտի քմահաճույքին կթողնեն։ Այստեղ ժամանակն է սկսել ինքնաթիռի շասսից կախված թռչելու մարզումները։
Ամերիկացիները լրջորեն քննարկում են այն հնարավորությունը, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են միաժամանակ հունվար–փետրվարին հարձակվել Ուկրաինայի և Թայվանի վրա։ Այսինքն, քննարկում են այդ ժամանակ իրենց վասալներին պատերազմի սադրելու հնարավորությունը։
ԱՄՆ-ն պարտվել է Ռուսաստանին Եվրոպայի համար պայքարում
Հասկանալի է, որ վախեցած թայվանցիները ուշադիր լսում են Բայդենի յուրաքանչյուր խոսքը, ազդանշաններ փնտրում, հուսալով, որ ամերիկացիներն իրենց չեն թողնի։ Եվ ահա նա նրանց աջակցություն է խոստանում, հանրորեն, ձայնագրված։ Իսկ հաջորդ օրը Սպիտակ տունն ասում է. ոչ–ոչ–ոչ, ժողովուրդ, սխալ եք հասկացել, նա պարզապես կատակել է։
Նման անկայուն պայմանադիր կողմի հետ բանակցությունները հայտնի դժվարություններով են հղի։ Սակայն Վլադիմիր Պուտինի դիրքորոշման ուժն այն է, որ նա արտահայտում է բացառապես մեծամասնության` և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների, և՛ամերիկացիների, և՛ ընդհանրապես Երկրի ողջ բնակչության կարծիքը։ Մեզ պատերազմ պետք չէ։ Մեզ խաղաղ, փոխշահավետ համագործակցություն և զարգացում է հարկավոր։ Եվ լավ կլիներ, որ դա երաշխավորվեր գրավոր` թյուրիմացություններից խուսափելու համար։