ՀԱՊԿ անդամ երկրների ԳՇ պետերը Ռազմական կոմիտեի նիստ կգումարեն

ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները. Արխիվային լուսանկար
ՀԱՊԿ-ում կքննարկեն արևելաեվրոպական, կովկասյան և Կենտրոնական Ասիայի մարտահրավերներն ու սպառնալիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 8-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի 19 – րդ նիստը՝ տեսակապի միջոցով:
Ինչպես հայտնում են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից, կոմիտեի նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ ԳՇ պետերը: Նախատեսվում է քննարկել ռազմական անվտանգության սպառնալիքներն ու հավաքական ավիացիոն ուժերի զարգացման հեռանկարները:
Ակտիվացնել երիտասարդների հետ աշխատանքը. ՀԱՊԿ անդամ ԱԳՆ–երը`ահաբեկչությանը հակազդելու մասին
«Կքննարկվեն Հավաքական անվտանգության արևելաեվրոպական, կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև Հավաքական ավիացիոն ուժերի հետագա զարգացման և Հավաքական անվտանգության տարածաշրջաններում դրանց ծավալման ու կիրառման ժամանակ զորքերի կոալիցիոն խմբավորումների հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մտավախություն կա, որ թմրանյութերի հոսքը դեպի ՀԱՊԿ երկրներ կավելանա. Սեմերիկով
ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ կայանալիք նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ԳՇ պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Հայրուլոևը։