Հայաստանը 10 մարզիկով կներկայանա ծանրամարտի աշխարհի առաջնությանը

Սիմոն Մարտիրոսյան
Այժմ մեր մարզիկները գտնվում են Ուկրանիայի Կամենեց-Պոդոլսկի քաղաքում ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում վաղը կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Հայաստանի ծանրամարտի հավաքականը կմասնակցի 10 մարզիկով։
Հայաստանն այս առաջնությանը ներկայացնում են Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):
Նշենք, որ առաջնությունը կմեկնարկի դեկտեմբերի 7-ին և կեզրափակվի 17-ին: Այժմ մեր մարզիկները գտնվում են Ուկրանիայի Կամենեց-Պոդոլսկի քաղաքում` ուսումնամարզական հավաքի։
Հայազգի մարզիկը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտին