ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում COVID-19-ի դեմ իրականացված պատվաստումների պատկերն ըստ սեռի։
Դրանից պարզ է դառնում, որ մեր երկրում պատվաստվածների մեծ մասը տղամարդիկ են, ընդ որում՝ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեղաչափերի դեպքում:
Այսպես՝ առաջին դեղաչափով պատվաստված քաղաքացիների 54.1%-ը տղամարդիկ են, 45.9%-ը՝ կանայք, երկրորդ դեղաչափով պատվաստված քաղաքացիների 54.8%-ն են տղամարդիկ, 45.2%-ը՝ կանայք:
Հիշեցնենք՝ ԱՆ-ն այսօր հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1 352 805 պատվաստում է կատարվել։
Դեկտեմբերի 6-ի դրությամբ` առաջին դեղաչափը ստացել է 835 816 մարդ, երկրորդ դեղաչափը` 516 989:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 95-ով և դարձել 340818: