Գեղարքունիքում Opel–ը բախվել է ձիուն. կենդանին սատկել է, ուղևորը` հայտնվել հիվանդանոցում

Ոստիկանությունը պարզում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. կա տուժած։ Տեղեկլությունը հայտնում է shamshyan.com-ը։
Գեղարքունիքում մի կենդանու պատճառով 4 երիտասարդ հիվանդանոցում են հայտնվել
Ժամը 22։15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գևորգ Գ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիուն։
Արդյունքում Opel–ի ուղևորը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Լենա Գ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթար Երևան–Գյումրի ճանապարհին. մեքենան հայտնվել է դաշտում, տուժածներ կան
Հարվածի հետևանքով ձին սատկել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը։