Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին
«Հանրապետություն» կուսակցության ղեկավարն իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները ներկայացրել է ՀՀ նախագահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպման շրջանակում ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Արմեն Սարգսյան
Զրուցակիցները մտքեր են փոխանակվել ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների մասին, անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները:
Արամ Սարգսյան
Հիշեցնենք` Արմեն Սարգսյանն ավելի վաղ ընդունել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` սա շարք է լինելու. նախագահը հանդիպումներ է ունենալու քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ, բայց դրանցից ոմանք չեն լուսաբանվի։