ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինան փորձում է արտաքին կառավարման տակ «մտնել», որպեսզի «մեծ կուրատորները» կիսեն պարտավորությունների չկատարման համար նրա պատասխանատվությունը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Ինչպես նշել է Գրուշկոն, Կիևը փորձում է Մինսկի համաձայնագրերից հրաժարվելու փաստն օգտագործել, որպեսզի ԵՄ–ն պահպանի հակառուսական պատժամիջոցները։
«Մեր հասցեին առաջ քաշվող մեղադրանքները՝ կապված նրա հետ, որ Ռուսաստանը չի կատարում Մինսկի պայմանավորվածություններից բխող որևէ պարտավորություն, պարզապես անհեթեթ են։ Այն պարզ պատճառով, որ նման պարտավորություններ գոյություն չունեն», – ասել է փոխնախարարը։
Միևնույն ժամանակ նա կարծում է, որ վաղ թե ուշ արևմտյան քաղաքական գործիչները պետք է ստիպեն Ուկրաինային կատարել տրված խոստումները։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Կիևը մտադիր է Մինսկի պայմանավորվածություններին հետևել ըստ իր ցանկության. այդ պատճառով նրան պետք է «ստիպել» կատարել դրանք։ Ըստ նրա, հենց այդ նպատակով է ստեղծվել «նորմանդական ձևաչափը», սակայն Բեռլինն ու Փարիզը դեռ անտեսում են իրենց պարտավորությունները։
Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Կիևը Դոնբաս է ուղարկել 125 հազար զինվոր և սպա, այսինքն՝ սեփական ԶՈւ անձնակազմի կեսը։