ՏԻՄ ընտրություններում 6,15 տոկոսն է քվեարկել. ամենաբարձր մասնակցությունը Թումանյանում է

ՏԻՄ ընտրություններում ամենացածր մասնակցությունն Արմավիր քաղաքում է, որտեղ ընտրողների 1,87 տոկոսն է դեռ քվեարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ:
ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի 36 համայնքներում տեղի ունեցող համամասնական ընտրակարգով ընտրություններին ժամը 11-ի դրությամբ մասնակցել է ընտրողների ընդամենը 6,15 տոկոսը, այսինքն` ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1112396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 68 462 քաղաքացի։
Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններ են. պայքարում են 489 թեկնածուներ
Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյան համայնքում՝ 16,07 տոկոս, ամենացածր մասնակցությունը՝ Արմավիրում՝ 1,87 տոկոս:
Բացի այդ, ժամը 11-ի դրությամբ Մասիսում մասնակցությունը կազմել է 7.18 տոկոս, Նոյեմբերյանում` 11.11 տոկոս, Արարատում՝ 7,78 տոկոս, Վաղարշապատում՝ 3,14 տոկոս, Վանաձորում` 5.64 տոկոս։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։