Կյանքից հեռացել է կինոպրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը

Մարկ Ռուդինշտեյնը դերասան Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկերն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Կյանքից հեռացել է կինոպրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ նրա կինն է ասել այդ մասին։
«Այո, Մարկը մահացել է։ Խոսելու ուժ չունեմ»,–ասել է պրոդյուսերի կինը` Նատալյան։
Մահացել է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը
Ռուդինշտեյնը 75 տարեկան էր։ Նոյեմբերին հայտնի էր դարձել, որ նա սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց։
Նա, ի դեպ, հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի պրոդյուսերն ու մտերիմ ընկերն էր։ Ռուդինշտեյնը «Կինոտավր» կինոփառատոնի հիմնադիրն էր։