Հրավառություն մայրուղու վրա. Ղազախստանում հրատեխնիկայով բեռնատար է բռնկվել

Հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻ դեպարտամենտի 19 աշխատակից, ինչպես նաև ներգրավվել է 4 միավոր տեխնիկա։
Sputnik
Հրատեխնիկայով բեռնված բեռնատարի կիսակցորդը այրվել է Ակմոլինսկի մարզի մայրուղու վրա։ Այս մասին այսօր հայտնում է Sputnik Ղազախստանը` հղում անելով Ակմոլինսկի մարզի ԱԻ դեպարտամենտի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել եերեկ երեկոյան Նուր Սուլթան–Շչուչինսկ ավտոճանապարհի212 կմ–ի վրա։ Այրվել է DAF մակնիշի բեռնատարի 30 քմ մակերեսով կիսակցորդը։ Այն բեռնված է եղել հրատեխնիկայով։ Բեռնատարի խցիկը չի տուժել, իսկ կիսակցորդն այրվել է ամբողջությամբ։
Հանրապետության հրապարակում տոնածառ կտեղադրվի. Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել
Կադրերում երևում է, թե ինչպես է անմիջապես մայրուղու վրա բռնկվում հրատեխնիկան, շուրջբոլորն ամեն ինչ բոցավառվում է, սակայն ոչ տոնական կրակով։
Հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻ դեպարտամենտի 19 աշխատակից, ինչպես նաև ներգրավվել է 4 միավոր տեխնիկա։
Բարեբախտաբար, զոհեր և տուժածներ չկան։