Ռուբեն Գարսիա, Sputnik
Մոսկվայում Եվրասիական երկրորդ կոնգրեսի ավարտից հետո մրցանակների հանձնեցին եվրասիական տարածքում միջմշակութային և տնտեսական կապերի ամրապնդման մասին լավագույն նյութերի հեղինակներին և լուսանկարիչներին:
Մրցույթն ամեն տարի անցկացվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից, նպատակն է՝ նպաստել ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը: Կազմակերպիչների խոսքով՝ այս տարի իրենց աշխատանքներն էին ներկայացրել 300-ից ավելի լրագրողներ Ռուսաստանից, Ղազախստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից և Տաջիկստանից՝ գրեթե մեկ երրորդով շատ, քան 2020-ին:
Ստեղծագործական մրցույթի մասնակիցները
© Sputnik
Հաղթողին հեշտ չեն ընտրելը։ Պատճառը ոչ միայն հսկայական թվով դիմումներն են եղել, այլև այն, որ ժյուրիին հասած աշխատանքների մեծ մասն այս կամ այն կերպ արժանի են եղել մրցանակի։
«Մենք հուսով ենք, որ սա առաջին քայլն է, որպեսզի սովորական քաղաքացիները, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում տարածաշրջանի իրենց հարևանների նկատմամբ, հենց իրենք ներկայացնեն իրենց երկրները ԵԱՏՄ շրջանակում: Մեզ համար շատ կարևոր է, որ այս գործընթացին մասնակցեն ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրողները, այլև բլոգերները։ Եվ մենք ակնկալում ենք, որ հենց նրանցից կսկսվի մեր ժողովուրդների ինտեգրման ակտիվ գործընթացը»,- ընդգծեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
Բուն պարգևատրումն էլ սկսվեց ոչ թե լրագրողական, այլ Instagram-ում հրապարակված աշխատանքներից, ավելի ճիշտ՝ «Ես ապրում եմ ԵԱՏՄ-ում։ Սա իմ Միությունն է» ֆոտոմրցույթից։
Հաղթող դարձան բլոգերներ Տատյանա Զակժևսկայան (Բելառուս), որն իր ընկերուհի Այգերիմի հետ լուսանկար էր ներկայացրել, և Ազամատ Մամատաալին (Ղրղրզստան)՝ լոշիկներ թխող քոչվոր կնոջ վառ լուսանկարով։
«Այս լուսանկարը որոշակի բեքգրաունդ ունի․ բանն այն է, որ ես և Այգերիմը միասին ենք սովորել տնտեսական ինտեգրացիայի դպրոցում, և լավ ենք հասկանում, որ մարդկանց միավորումը կարևոր է թե՛ մեր նախագծերի, թե՛ բիզնես-ֆորումների, թե՛ հինգ երկրների արտադրողների շրջանում։ Եվ ես հույս ունեմ, որ Ուզբեկստանի` ԵԱՏՄ–ում ընդգրկվելու մասին նորության ֆոնին մենք է՛լ ավելի համերաշխ կդառնանք»,-ընդգծեց Տատյանան։
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների հրապարակումներին, ապա աչքի ընկան ԵԱԶԲ անդամ բոլոր երկրները։
Այսպես` լավագույն հեռուստատեսային սյուժեի համար նախատեսված մրցանակը բաժին հասավ ղազախական «Խաբար 24»-ի լրագրողին, լրատվական գործակալության թեմատիկ հաղորդագրությունների համար՝ տաջիկական «Ավեստա» լրատվական գործակալության ներկայացուցչին, իսկ տպագիր հրատարակության համար և ԵԱՏՄ-ում բիզնեսի աշխատանքի մասին լավագույն նյութի համար մրցանակ ստացան «Հայաստանի Հանրապետություն» թերթի լրագրող Լիանա Գյոզալյանը և «Վերելքի» լրագրող Հայկ Խալաթյանը:
«Ընդհանուր առմամբ թե՛ թղթակիցները, թե՛ բիզնեսը, թե՛ քաղաքական գործիչները մեկ խնդիր ունեն՝ անսահման վստահություն ստեղծել երկրների միջև։ Եվ մրցույթը կրկնակի ստուգում է անցնում, չէ՞ որ ոչ միայն ժյուրին, այլև հեղինակներն են գնահատում հարևան երկրների քաղաքացիներին, նրանք հատուկ պատասխանատվություն ունեն այդ հարցում», - ընդգծեց Բայան Ռամազանովան՝ Ղազախստանի լրագրողների միությունից:
Եվրասիական կոնգրեսի առաջատար բանախոսները բավական համոզիչ կերպով ապացուցեցին, որ ընդհանուր տնտեսական ինտեգրումից կշահի յուրաքանչյուր երկրի տնտեսությունը: Մնում է հույս հայտնել, որ ԵԱԶԲ-ի ստեղծագործական նախաձեռնությունների շնորհիվ այդ տեսակետն ակնհայտ կդառնա նաև շարքային քաղաքացիների համար։