ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում այսօր«Անավարտ թռիչք» վերտառությամբ հուշակոթող է բացվել` նվիրված հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած օդաչուների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը:
«Մեծագույն ակնածանքով եմ մասնակցում հիշատակի այս միջոցառմանը, որով ևս մեկ անգամ հաստատում ենք, որ որևէ մեկի սխրանքը և գործը չի մոռացվում։ Մեր օդաչուների հիշատակը հավերժ է, նրանք իրենց անձնազոհությամբ ապացուցեցին, որ հայրենիքից առավել ոչինչ չկա, իսկ ողջերս պատգամ ունենք` ապրել ու ապրեցնել, անաղարտ պահել հայրենիքն ու սահմանները։ Խոնարհումս ու փառք մեր հերոսներին ու մեր բանակին» ,- խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Միջոցառմանը մասնակցել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, զինվորականներ, հյուրեր ու հերոսների հարազատները։