Գեղարքունիքում ավտոմեքենան բախվել է գնացքին. կին է տուժել

Երկաթգիծ
Միջադեպը տեղի է ունեցել չկարգավորվող անցումի վրա, վթարից հետո կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մեքենավարի վարած` գծերի վերանորոգման գնացքին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

«Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 16:00-ի սահմանում, չկարգավորվող անցումում, կինը մեքենայով բախվել է երկաթուղային վագոնին, նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- ասաց Գրձելյանը։

Նրա խոսքով` ամենախնդրահարույց անցումները գտնվում են հենց Գեղարքունիքի մարզում։ Խնդրահարույց են ոչ միայն մեքենաները, այլև անասունները․ շատ կենդանիներ են ընկնում անիվների տակ։ ՀԿԵ-ն տեղական իշխանությունների հետ համատեղ աշխատանքներ է տանում անցումները վերազինելու ուղղությամբ:
«Մերսեդեսը» բախվել է բեռնատար գնացքին. ՀԿԵ-ն հորդորում է չխախտել երթևեկության կանոնները
Ընկերությունը հորդորում է պահպանել երկաթուղային գծերի հատման կանոնները։
Գյումրիում կինն ընկել է արագընթաց էլեկտրագնացքի տակ և մահացել