Սյունիքում մարդատարը բախվել է КамАЗ–ին. զոհ կա

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 19:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 56-ամյա Հրաչյա Հ.-ն, իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել է Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Արթուր Մ.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենային»,–մանրրամասներ է հաղորդում կայքը:

Վթարի հետևանքով 01-ի վարորդ Հրաչյա Հ.-ն, վերջինիս ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Արայիկ Հ.-ն, տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Գարուն Է.-ն բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Վթար Աշտարակ-Եղվարդ ճանապարհին. վարորդի դին դուրս են բերել վերամբարձ կռունկի օգնությամբ

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: