Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի. եղանակի տեսություն

Երևան
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Գինցբուրգը պատմել է, թե որ պատվաստանյութերն է կարելի օգտագործել միաժամանակ
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի հատկապես գիշերային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում դեկտեմբերի 3–ի գիշերը կլինի 2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +4...+6 աստիճան։
Հունվարի 1-ին մեր առաջարկները կներկայացնենք. Ավանեսյանը` Covid-ի վճարովի բուժման մասին