Միանգամից չի լինի, կամ որքանո՞վ է Երևանը հարմարեցված հաշմանդամներին. հարցում

1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում հաշմանդամների թիվը շեշտակի ավելացավ, մասնավորապես երիտասարդների շրջանում։
Sputnik
Sputnik Արմենիան քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել պարզելու համար՝ որքանով է Երևանը հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց։
Հարցման մասնակիցների մեծ մասը զգալի փոփոխություններ է նկատել՝ թեքահարթակներ, հատուկ տեղեր հասարակական տրանսպորտում։
Ոմանք էլ կարծում են, որ այդ ուղղությամբ դեռ պետք է աշխատանքներ տանել։
«Չէի ասի, որ քաղաքը հարմարեցված է։ Որոշ բաներ դեռևս արվում են։ Միանգամից չի լինի»,– ասաց նրանցից մեկը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում հաշվառված հաշմանդամների ընդհանուր թիվը 2020թ. վերջին կազմել է 191 827 մարդ, նրանցից 92 097–ը (48%) կանայք են, իսկ առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածների թիվը 11555 է: Ընդ որում` նախորդ տարի միևնույն ժամանակահատվածի համար հաշմանդամների թիվը եղել է 192 013, այսինքն՝ այն աճել է 814-ով (0,4%-ով): Հետաքրքրական է, որ հաշմանդամ երեխաների զգալի մասն արական սեռի են (69%): Ըստ աշխարհագրական դիրքի` հաշմանդամների թիվն առավել մեծ է Երևանում՝ 57 026 մարդ, այնուհետև Շիրակի մարզում (18 860) և Լոռիում (18 826), իսկ նվազագույնը՝ Վայոց Ձորի մարզում (4 340):