Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանի շարունակական ագրեսիայի մասին բանաձև է ընդունել

Կիպրոս
Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Հունաստանում և Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը` որակելով այն լավ լուր։
Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը:
«Միաժամանակ այն կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը»,–գրել է Մկրտչյանը:
ՌԱԴԻՈ
Հայ գերիների հարցով ՄԻԵԴ որոշումը զսպաշապիկ է Ադրբեջանի համար. Սիրանուշ Սահակյան
Բանաձևը նաև դատապարտում է Թուրքական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում:
Բանաձևի ամբողջական տեքստը նա ներկայացրել է իր հրապարակման վերջում։
65-ամյա արցախցին հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
Դեսպան Մկրտչյանը բանաձևի նախաձեռնման համար շնորհակալություն է հայտնում Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատի բոլոր պատգամավորներին` Կոստիս Էֆստաթիույին (Սոցիալ դեմոկրատների շարժում), Խարալամբոս Թեոփեմպտույին (Բնապահպանների շարժում – Քաղաքացիների համագործակցություն), ինչպես նաև Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին: