Հայտնի է Պուտինի ու Բայդենի բանակցությունների օրը

Փորձագետը կարծում է, որ չնայած լուրջ տարաձայնություններին՝ ռուս և ամերիկացի առաջնորդներն ընդհանուր լեզու կգտնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը դեկտեմբերի 7-ին առցանց խորհրդակցություն կանցկացնեն։ Տեղեկությունը հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պետությունների ղեկավարները ծրագրում են երկու գագաթնաժողով անցկացնել։ Առաջինը տեղի կունենա մինչև 2021 թվականի վերջը՝ առցանց ձևաչափով, իսկ 2022-ին Պուտինն ու Բայդենն անձամբ կհանդիպեն:
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների բանակցությունների ենթադրյալ թեմաները կլինեն Եվրոպայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Պուտինի ու Բայդենի հնարավոր հանդիպման ժամանակ կքննարկվի նաև Ուկրաինայի թեման. Լավրով
«Կոմերսանտ FM»- ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեի կարծիքով՝ Մոսկվան կարող է պնդել անվտանգության մասին նոր մեծ համաձայնագրի վրա, որը ներառում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու երաշխիքները: Ավելի վաղ այդ մասին խոսել էր նաև հենց ինքը՝ Պուտինը։
Փորձագետը կարծում է, որ չնայած լուրջ տարաձայնություններին՝ ռուս և ամերիկացի առաջնորդներն ընդհանուր լեզու կգտնեն։
Պատրա՞ստ են արդյոք ԱՄՆ ՌԾՈւ Էսկադրիլային ականակիրները պատերազմել Ուկրաինայի համար
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ առաջիկա խորհրդաժողովը «խոշոր ուղենիշ» կդառնա երկու երկրների պատմության մեջ:
Առաջին անգամ Պուտինն ու Բայդենը բանակցություններ են վարել հունիսի 16-ին Ժնևում։ Բանակցությունները տևել են մոտ երեքուկես ժամ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ գագաթնաժողովը բարենպաստ ազդեցություն է ունեցել ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման ուղղությամբ աշխատանքի վրա: