Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի առաջին լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Նախորդ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը խփել է 16 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի առաջին լիգայի (ՖԱԼ)2 020/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Տեղեկությունը հայտնել է ակումբի թվիթերյան էջը։
«Էդուարդ Սպերցյանն այսօր ստացել է ՖԱԼ-ի կողմից սահմանված մրցանակը։ Քվեարկությանը մասնակցել են առաջնության բոլոր թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները»,–նկարներին կից գրել են ակումբի էջում։
Նախորդ մրցաշրջանում Էդուարդը խփել է 16 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Նշենք, որ այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը համարվում է կրասնոդարյան ակումբի հիմնական կազմի խաղացող։ Սպերցյանը նաև թիմի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել։