Այրումի համայնքապետարանի աշխատակիցներն իրենց գործը պատշաճ չեն արել` երեխա է մահացել. ՔԿ

Այրումի համայնքապետարանի աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի աշխատակիցներն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 6–ը վիրավորվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
7-ով պատշգամբ են գնացել, մահացած երեխան էլ մոր գրկին է եղել. մանրամասներ` փլուզման դեպքից
Մասնավորապես, նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Տավուշի մարզի Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրում գտնվող բնակելի շենքերից մեկի վթարային աստիճանահարթակը և աստիճանավանդակը փլուզվել են, ինչի հետևանքով նույն բնակավայրի մեկ անչափահաս բնակիչ մահացել է, իսկ վեցը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Այրումի համայնքապետարանի աշխատակիցները, իրենց ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք, իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։
Տավուշում շենքի պատշգամբը փլուզվել է. 3-ամյա մի աղջիկ մահացել է, 6 անձ` հոսպիտալացվել
Դեպքի առքիվ հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (Պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է: