Սեպտեմբերի 27-ը կսահմանվի որպես Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր

Կառավարությունը նոր փոփոխություն է առաջարկել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նոր առաջարկով։ Դրանով առաջարկվում է սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր։
Գործադրի առաջարկած օրինագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Հեաքրքրական է, որ նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր սեպտեմբերի 27-ը նշել որպես «ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր»: Սակայն կառավարությունն օրինագծի այս տարբերակը նպատակահարմար չի համարել։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսի մայրը աղջիկ է ունեցել. լուսանկարներ
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրությամբ պայմանավորված՝ ներկա փուլում նպատակահարմար չի համարում օրենքի նախագծի այս տեսքով քննարկումը»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Կառավարության հաստատումից հետո «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը։