ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԴ դեսպանատան Facebook-յան էջը։
Կողմերը քննարկել են մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանում ռուսական ընկերությունների գործունեությանը, միջտարածաշրջանային համագործակցության ընթացիկ վիճակին ու հեռանկարներին վերաբերող հարցեր։
Հիշեցնենք` Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետ էր նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 8-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: