Քամի, ձյուն ու անձրև` ձմեռը միանգամից դերի մեջ է մտնում. եղանակի տեսություն

Շիրակ. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևելյան է` 2-5 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Հուշատախտակ՝ Նովենցի ու Ղազանչյանի հիշատակին. Երևանի ավագանին ընդունեց որոշումը
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 2-3-ը` հատկապես գիշերային ժամերին, կնվազի 7-10 աստիճանով։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Նաև սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ: Դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում դեկտեմբերի 1–ի գիշերը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +13....+15 աստիճան։
Բասկերի երկիրը հեղեղված է. «Արվեն» փոթորիկը մոլեգնում է Իսպանիայի հյուսիսում