Երևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել շինհրապարակում, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորները արգելափակվել են մեքենայի մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին`ժամը 22:08-ին։
Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․) հայտնվել է Երևանի Նորքի թիվ 19/5 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին և ուղևորներին (Լ․ Չ․, ծնված 1991 թ․ և Ն․ Գ․, ծնված 2016 թ․)։ Բացի այդ, նրանք հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ՝ ավտոմեքենան:
Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: