ԱՄՆ Միչիգան նահանգի Օքսֆորդ քաղաքի դպրոցում հրաձգության հետևանքով երեք մարդ է մահացել, ութը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ABC-ն։
Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ կասկածյալը մի քանի կրակոց է արձակել։
«Ցավոք, այս պահին մենք ունենք երեք զոհ, ենթադրաբար սովորողներ են», - ասել է նա՝ հավելելով, որ վիրավորվել է նաև դպրոցական ուսուցիչը:
Նախնական տվյալով՝ կասկածյալը 15-ամյա դեռահաս է, նա ձերբակալվել է։