ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրամասի 4-րդ ֆաբրիկայում աշխատանքի ընթացքում մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեկտեմբերի 1-ին` ժամը 11։26-ին, ֆաբրիկայից ահազանգել են Ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ իրենց աշխատակիցն արգելափակվել է հաստոցի (հումք տեղափոխող) գլանակի արանքում և մահացել։
Դեպքի վայր մեկնած փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Պարզվել է, որ Ժ․ Թ․-ն (ծնված 1956 թ․) աշխատանքներ իրականացնելիս ընկել է էլևատորի մեջ: