«Շատ նեղացկոտ ու կամակոր բնավորություն ունի». տնական խաշի պատրաստման բոլոր գաղտնիքները

Խաշ
Հայտնի սննդաբանի տատիկը համոզված է, որ խաշը պետք է եփես լավ տրամադրությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայտնի սննդաբան Հեղնար Շալունցը, որը հաճախ է համեղ ու օգտակար բաղադրատոմսեր ներկայացնում սոցցանցում, Instagram–ում մի տեսանյութ է հրապարկել, որում նրան տատիկը` Ռայան, ներկայացնում է ավանդական խաշի պատրաստման ընթացքը։
«Գիտե՞ք, որ խաշն ընդունված է ուտել այն ամիսներին, որոնցում առկա է «ր» տառը: Այսինքն՝ սեպտեմբերից մինչև ապրիլ ներառյալ, տարվա մյուս եղանակներին խաշի համար շոգ է: Ռայա տատիկն ասում է, որ խաշը շատ նեղացկոտ ու կամակոր բնավորություն ունի: Եթե այն պատրաստելիս լավ տրամադրություն չունենաս, անպայման զգալ կտա և ճաշակողին կհուշի, որ պատրաստելիս խոհարարը վատ տրամադրություն ուներ»,–տեսանյութին կից գրել է Շալունցը։
Գդալով ուտում են միայն դիլետանտները, կամ ինչպես խաշը «գրավեց» Պետերբուրգը
Նշենք, որ Ռայա տատիկը սկզբում լավ լվանում է տավարի ոտքերն ու զինգերը, հետո լցնում մեծ կաթսայի մեջ և մի գիշեր թողնում, այնուհետև հանում է ջրից ու կրկին լավ լվանում։
«Միսը պետք է լավ մշակել, որ սպիտակ լինի ու համ չգա»,–ասում է նա։
Այնուհետև միսը տեղափոխում է մեծ կաթսայի մեջ ու դնում կրակին։ Նշենք, որ ոչ մի համեմունք չի ավելացվում։ Միսը եփվում է 5 ժամ։
Խաշը հիմնականում մատուցում են մեծ քանակությամբ չոր լավաշի, բողկի ու կանաչեղենի հետ։ Սեղանին դնում են նաև մի փոքր արգանակ՝ մեջը ճզմած սխտոր:
Իսկապես բուժում է. ռուս ռեստորատորը` հայկական հրաշք ուտեստի մասին