Հայաստանում զգալի կցրտի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` նոյեմբերի 30-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Այսօր, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-4-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նոյեմբերի 30-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-2-ը կնվազի 10-12 աստիճանով։
Եղանակի կանխատեսում
Այսօր Երևանում տեղումներ չեն գրանցվի։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +7-ից +9-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +5-ից +7։
Հունվարի 1-ից ռեստորան հնարավոր կլինի գնալ միայն պատվաստման վկայականով կամ թեստի արդյունքով