Երևանում 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային

Գարեգին Նժդեհի հրապարակ
Պատանին նախկին փեսայի հետ վիճել է Գարեգին Նժդեհի հրապարակի մոտակայքում։ Վեճը վերածվել է դանակահարության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Երևանում` Գարեգին Նժդեհի հրապարակում, 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Ժամը 21։55-ի սահմանում ոստիկանության Շենգավիթի բաժինը «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի ձախ նստատեղի ծակած-կտրած վերքով:
Սպանություն Երևանում. վիճաբանության պատճառը ավտոմեքենայի կայանումն է եղել
Ոստիկանները պարզել են, որ տուժածը Շիրակի մարզի բնակիչ, 21-ամյա Արման Մ.-ն է, որը ժամը 21:10-ի սահմանում Բագրատունյաց պողոտայում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ, վիճել է Երևանի բնակիչ, 15-ամյա Գրիգոր Գ.-ի հետ։ Վեճի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Արման Մ.-ին:
Շենգավիթի ոստիկաններն անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում Գրիգոր Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կայքի տեղեկություններով՝ պատանին տուժածի նախկին կնոջ եղբայրն է:
Սպանություն Արարատի մարզում. 20-ամյա երիտասարդը դանակահարել է 30–ամյա համագյուղացուն
Երևանում 14-ամյա տղայի են դանակահարել