Վրաստանում կարգելեն ծխելը տաքսիներում ու մասնավոր ավտոմեքենաներում. տուգանքի չափը փոքր չէ

Արխիվային լուսանկար
Վրաստանում արդեն 3 տարի է, ինչ արգելված է ծխելը հասարակական վայրերում և հանրային տրանսպորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Վրաստանում մտադիր են արգելել ծխելը տաքսիներում և մասնավոր ավտոմեքենաներում։ «Ծխախոտի դեմ պայքարի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները քննարկվելու են նոյեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում։ Իսկ խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում այն կներառվի գարնանը։ Տեղեկությունը հայտնում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
«Անծուխ Հայաստան». գործարարները հակածխախոտային օրենքում տեսնում են պոպուլիզմ և ձախողում
Նոր օրենքով ծխելը կարգելվի մասնավոր մեքենաներում և տաքսիներում, եթե ավտոմեքենայում անչափահասներ լինեն։ Օրենքի խախտման դեպքում նախատեսվում է տուգանք 200 լարիի (մոտ 65 դոլար) չափով։ Ընդ որում, տուգանքի կենթարկվեն ինչպես ծխող վարորդները, այնպես էլ ծխող ուղևորները։
Ծխախոտի արտադրության և արտահանման ծավալները կրճատվել են. ի՞նչ պետք է անի կառավարությունը
Հիշեցնենք, որ Վրաստանում հակածխախոտային նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել 2017 թվականից։ Այստեղ արդեն ավելի քան երեք տարի արգելված է ծխախոտի օգտագործումը հասարակական վայրերում և հանրային տրանսպորտում։