Սրտաբանը բացահայտել է մաքուր անոթներ ունենալու լավագույն բաղադրատոմսը

Սրտաբանները հաճախ հարցնում են՝ արդյո՞ք հնարավոր է մաքրել անոթները խոլեստերինից ու անել դա բոլորին հասանելի միջոցներով՝ վիրաբույժների օգնության չդիմելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. 40-ից հետո անոթները մաքուր պահելու համար բժիշկը խորհուրդ է տվել երիտասարդ տարիքից մի պարզ ռազմավարություն որդեգրել՝ սպորտով զբաղվել, հրաժարվել վատ սովորություններից, վերահսկել սթրեսի մակարդակը։ Նման կարծիք է հայտնել սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կորենևիչը:
Մյասնիկովն ասել է` ինչն է բարձրացնում արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը
Արդեն 20-30 տարեկանում անոթներում սկսում է խոլեստերին հավաքվել։ Ժամանակի ընթացքում դրանք հաստանում են, ապա մեջը կալցիում է կուտակվում։ Հաջորդ փուլում խոլեստերինի գնդիկներ են ձևավորվում: Երիտասարդ ու միջին տարիքում աթելոսկլերոզը գաղտնի ու առանց ախտանշանների է գոյատևում։ Իսկ արդեն 40-50 տարեկանից հետո այն կարող է սկսել ի հայտ գալ ցավերով, առիթմիայով, ինֆարկտի ու ինսուլտի զարգացմամբ։

«Անոթները կարելի է մաքրել վիրահատական եղանակով։ Բայց սա տհաճ ու ծայրահեղ միջոց է. պետք չէ հասցնել դրան։ Այդ պատճառով պետք է ոչ թե մաքրել անոթները, այլ ակտիվորեն զբաղվել կանխարգելմամբ», - մեջբերում է ՌԳ-ն Կորենևիչի խոսքը։

Բացի այդ, անոթները երկար տարիներ «մաքուր» պահելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերանայել սնունդը:
Ճարպեր պարունակող 5 մթերք, որոնք միայն օգուտ կբերեն կազմվածքին
«Ո՞րն է սրտի ու անոթների համար օգտակար սննդակարգի էությունը։ Դա օմեգա-3 ճարպաթթուների մեծ պարունակությունն է», - նշել է Կորենևիչը։
Ո՞ր նշաններն են խոսում խոլեստերինի բարձր մակարդակի մասին
Այդ կապակցությամբ նա խորհուրդ է տվել սննդակարգում ներառել մթերքներ, որոնք մեծ քանակությամբ օմեգա-3 են պարունակում, մասնավորապես՝ կանեփ ու կտավատի յուղ: