ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել այսօր գիշերը մահացած Ալեքսանդր Գրադսկիի հարազատներին, որում ցավակցություն է հայտնել կոմպոզիտորի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը խորին ցավակցություն է հայտնել», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Հիշեցնենք` այսօր 73 տարեկան հասակում է մահացել կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին։
Խորհրդային և ռուս երգիչ, բանաստեղծ և կոմպոզիտոր Գրադսկին Գրադսկին ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 3-ին Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքում: 1974 թվականին ավարտել է երաժշտամանկավարժական ինստիտուտը։
1970 թվկաններից Գրադսկին զբաղվել է սոլո կարիերայով, ավելի քան չորս տասնյակ ալբոմներ ունի թողարկած։ Նա երաժշտություն է գրել ավելի քան 40 գեղարվեստական ֆիլմերի, մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմերի ու մուլտֆիլմների համար։
2012- 2015 թվականներին Գրադսկին առաջին ալիքի «Ձայնը» երաժշտական նախագծի ժյուրիի անդամ էր։ 2017 թվականի սեպտեմբերին կոմպոզիտորը նորից վերադարձավ հեռուստանախագիծ` որպես ուսուցանող։