Օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. եղանակի տեսություն

Աշուն Երևան. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
«Ֆուտբոլն աղջկա բան չէ՞». աղջիկները կոտրում են կարծրատիպերը` խոստանալով չեմպիոն դառնալ
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 14-16 աստիճանով։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Մայրաքաղաքում նոյեմբերի 28–ի գիշերը կլինի 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգարնցվի +9...+11 աստիճան։
«Օմիկրոնը» համավարակի նոր ալիք չի առաջացնի. գիտնական