ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Միլիմետրային ալիքների կիրառումը թույլ է տալիս երկու վայրկյանում վերացնել մակերեսների վրայից կորոնավիրուսի և պոլիովիրուսի 99%-ը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նման եզրակացության են հանգել Իսրայելի Արիելի համալսարանի մասնագետները:
Փորձագետները ուսումնասիրել են մեկից տասը միլիմետր երկարությամբ ռադիոալիքների ազդեցությունը վարակի վրա ու հայտնաբերել, որ ճառագայթումը թույլ է տալիս երկու վայրկյանում ոչնչացնել պաթոգենները:
«Այս տեսակի ճառագայթման աշխատում է միլիմետրանոց ալիքի ռեժիմում, ինչը նշանակում է, որ դրանք մոտ երեք միլիմետր ալիքի երկարություն ունեն։ Պարզապես համեմատության համար՝ բջջային հեռախոսի ճառագայթումը մոտ 30 սանտիմետր ալիքի երկարություն ունի, իսկ միկրոալիքային վառարանը՝ մոտ 12 սանտիմետր»,–հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Մոշե Էյնաթի խոսքը մեջբերում է Jerusalem Post-ը։
Գիտնականները նշում են, որ նման ալիքները կարող են բարձրացնել ջերմաստիճանը, ինչը թույլ է տալիս սպանել վիրուսային մասնիկները։ Ընդ որում, նոր մեթոդը հարմար է տարբեր մակերեսների վրա օգտագործելու համար, օրինակ, սարքավորումների և այլ տեխնիկայի։
Հետազոտության հեղինակները կասկածում են, որ այդ մեթոդը կարելի է կիրառել մարդու օրգանիզմում վարակի դեմ պայքարելու համար, բայց միևնույն ժամանակ նշում են, որ այն շատ ավելի արագ է գործում. ընդամենը երկու վայրկյանում ոչնչացվում է վիրուսային մասնիկների 99,8 տոկոսը: