Գոհար Ավետիսյանը դարձյալ պլաստիկ վիրահատության է ենթարկվել. տեսանյութ

Գոհար Ավետիսյան
Վիրաբույժը Գոհար Ավետիսյանին խոստացել է, որ մեկ ամսից դիմահարդարման գուրուն բոլորովին այլ տեսք կունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայտնի դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանը կրկին պլաստիկ վիրահատության է ենթարկվել։ Այժմ նա հիվանդանոցում է ու զրոյից սովորում է ուտել և քայլել։
Առաջին վիրահատությունից գրեթե մեկ տարի անց դիմահարդարը դարձյալ պլաստիկ վիրահատության մեթոդին է դիմել իր երազած կազմվածքն ունենալու համար:
Ավետիսյանն այս անգամ մասամբ հեռացրել է ոտքերի ու ձեռքերի` նիհարելու հետևանքով թուլացած մաշկը, շտկել է նաև որովայնը։ Վիրահատությունը տևել է վեց ժամ։
Վիրահատությունից առաջ նա հայտնել է, որ հասել է իր նպատակին` 4 ամսում նիհարել է 24 կգ։
«Շատ ծանր էր, ու սրանք ուրախության արցունքներ են»,- իր հետևորդներին պատմել է Ավետիսյանը։
Իր հերթին նրա ընկեր ու գործընկեր Ակոբիրը գրել է, որ ինքը գիտի, թե որքան դժվար է եղել Գոհարի համար այս ամբողջ ընթացքում, երբ նրանք բոլորը կերել են ինչ ցանկացել են, ուրախացել, իսկ Գոհարը կամավոր հրաժարվել է դրանից։
Ավետիսյանը 2020 թվականի դեկտեմբերին նիհարելու էքստրեմալ մեթոդի էր դիմել ու այդ նպատակով վիրահատվել առաջին անգամ։
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ նա ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
«Ասեք, որ շքեղ է». Գոհար Ավետիսյանը շպարել է Օլգա Բուզովային
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։
Գոհար Ավետիսյանը կրկին նիհարել է. նա լողազգեստով լուսանկար է հրապարակել