ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ռուսական Առաջին ալիքն իր պարտքն է համարում ավարտին հասցնել «Ձայնի» 10-րդ եթերաշրջանը` ի հիշատակ Ալեքսանդր Գրադսկիի։ Այս մասին ասվում է Առաջին ալիքի տարածած հաղորդագրության մեջ։
Գրադսկին, չնայած վատ ինքնազգացողությանը, մինչև վերջ էլ չէր հրաժարվել նախագծին մասնակցությունից։ Նրա համար սկզբունքային էր նոր համարների պատրաստմանն ու նկարահանմանը մասնակցելը։
Նույնիսկ երբ նկարահանող խումբը փորձել է համոզել կոմպոզիտորին սահմանափակել ծանրաբեռնվածությունն ու հանգստանալ, Գրադսկին մնացել է նկարահանման հրապարակում։ Ծրագրի մասնակիցների հետ համատեղ ստեղծված նրա վերջին աշխատանքները դեռ նոր պիտի եթեր հեռարձակվեն։
«Մենք մեր պարտքն ենք համարում ավարտին հասցնել «Ձայնի» 10-րդ եթերաշրջանը՝ ի հիշատակ Ալեքսանդր Բորիսովիչի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` այսօր 73 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին։
Խորհրդային և ռուս երգիչ, բանաստեղծ և կոմպոզիտոր Գրադսկին Գրադսկին ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 3-ին Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքում: 1974 թվականին ավարտել է երաժշտամանկավարժական ինստիտուտը։
1970 թվկաններից Գրադսկին զբաղվել է սոլո կարիերայով, ավելի քան չորս տասնյակ ալբոմներ ունի թողարկած։ Նա երաժշտություն է գրել ավելի քան 40 գեղարվեստական ֆիլմերի, մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմերի ու մուլտֆիլմների համար։
2012- 2015 թվականներին Գրադսկին առաջին ալիքի «Ձայնը» երաժշտական նախագծի ժյուրիի անդամ էր։ 2017 թվականի սեպտեմբերին կոմպոզիտորը նորից վերադարձավ հեռուստանախագիծ` որպես ուսուցանող։