Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Զովունի գյուղի ճանապարհին տեղի ունեցած քարաթափման կադրերը։
Դրանում երևում է, որ դեռ անցած գիշեր տեղի ունեցած քարաթափումը շարունավել է նաև այսօր ցերեկը։
Թափված քարակույտը փակել է Զովունի գյուղի ճանապարհը։ Այն մաքրելու համար ու անվտանգության նկատառումներից ելներով` ճանապարհային ոստիկանությունը ժամանակավորապես երկկողմանի փակել է գյուղի ճանապարհը։
Փրկարարները շարունակում են աշխատել տեղում։
Հիշեցնենք` անցած գիշեր ժամը 03։25-ին Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում․ավտոճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի։
Դեպքի վայր է մեկնած փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը պարզել էր, որ Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի մոտակա բլուրից 6 խմ քարեր են թափվել ճանապարհի երթևեկելի մասի վրա, ինչի հետևանքով այն դարձել էր միակողմանի երթևեկելի։ Փրկարարների գնահատմամբ` առկա է նոր քարափաման վտանգ։